Վաժա Սիրաձեն հայտարարում է, որ ոստիկաններին վիրավորելու համար «Պարագրաֆ» հյուրանոցի մոտ մեկ անձ է ձերբակալվել
Վաժա Սիրաձեն հայտարարում է, որ ոստիկաններին վիրավորելու համար «Պարագրաֆ» հյուրանոցի մոտ մեկ անձ է ձերբակալվել

Իրավապահները մեկ անձի են ձերբակալել «Պարագրաֆ» հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում է ակցիան։ Ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանել է պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն, ցուցարարը բանավոր վիրավորել է ոստիկաններին։

«Նրանք հայհոյել են ոստիկաններին, դրա համար էլ մենք ձերբակալել ենք։ Մեկ անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանին վիրավորելու համար։ Մենք ապացույցները կներկայացնենք դատարան»,- ասել է Վաժա Սիրաձեն։

Թբիլիսիում հանրահավաքը կազմակերպում է «Սիրցխվիլիս» շարժումը «Պարագրաֆ» հյուրանոցում։ Միաժամանակ հյուրանոցում տեղի է ունենում միջոցառում, որն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան ժողովի շրջանակներում։ Ինչպես ասում են հանրահավաքի մասնակիցները, իրենք ցանկանում են, որ միջոցառման մասնակիցներն իրենց ձայնը լսելի դարձնեն և բողոքեն «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։