Վաժա-Փշավելա պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Վակեի թաղամասում՝ Վաժա-Փշավելա պողոտայի II գոտիում, ապրիլի 16-ի ժամը 23:00-ից մինչև ապրիլի 17-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես ամբողջությամբ կսահմանափակվի երթևեկությունը,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածված տեղեկատվության մեջ։
Նրանց խոսքով՝ նշված հասցեում մաշված ջրահեռացման հորերի վերանորոգումը կիրականացնի «Թբիլսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն։
«Ավտոմեքենաները կկարողանան երթևեկել զուգահեռ փողոցներով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատանքային տարածքը կահավորված կլինի համապատասխան երթևեկության նախազգուշացնող նշաններով։
Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար», – ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։