Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելը հաստատում է, որ նրա ձերբակալությունը գիտակցված սադրանք է
Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելը հաստատում է, որ նրա ձերբակալությունը գիտակցված սադրանք է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելու փաստը պետք է դատապարտել:

Նրա խոսքով, Վաժա Գափրինդաշվիլու ձերբակալությունը գիտակցված սադրանք է:

«Բոլոր ռեսուրսները, որոնք կիրառվել էին, առավելագույնս գործարկեցինք: Ներգրավել ենք միջազգային բոլոր կառույցները, միջազգային կազմակերպությունները: Սա հաստատում է, որ նրա ձերբակալությունը գիտակցված սադրանք է: Ամեն բան կանենք, որպեսզի պարոն Վաժան որքան հնարավոր է շուտ վերադառնա սեփական ընտանիք»,- հայտարարել է Զալկալիանին:

ԱԳ նախարարի մեկնաբանմամբ, Վաժա Գափրինդաշվիլու կալանավորման հարցի առնչությամբ հաղորդակցություն է ունենալու Ժնևի համանախագահների հետ:

Վաժա Գափրինդաշվիլին արդեն ավելի քան մեկ ամիս է, գտնվում է Ցխինվալիի մեկուսարանում: Նրան ձերբակալել էին նոյեմբերի 9-ին՝ «սահմանն» անօրեն հատելու մեղադրանքով: