Վաժա Գափրինդաշվիլու գործով  ձևավորվել է համակարգող խորհուրդ, որի կազմում են Զուրաբ Աբաշիձեն, Քեթևան Ցիխելաշվիլին, Լաշա Դարսալիան և Իրակլի Չիքովանին
Վաժա Գափրինդաշվիլու գործով ձևավորվել է համակարգող խորհուրդ, որի կազմում են Զուրաբ Աբաշիձեն, Քեթևան Ցիխելաշվիլին, Լաշա Դարսալիան և Իրակլի Չիքովանին

Թամիլա Լափանաշվիլու հայտարարությամբ, հուսով են, որ դեկտեմբերի 20-ին նշանակված դատավարությանն իր ամուսնուն, Վաժա Գափրինդաշվիլուն կազատեն:

«Մեծ հույս ունենք, որ այս իրադարձությունները կավարտվեն ի օգուտ մեզ, ամեն բան լավ կլինի և Վաժա Գափրինդաշվիլուն ազատ կարձակեն»,- հայտարարել է Թամիլա Լափանաշվիլին մամլո ասուլիսին:

Լափանաշվիլու խոսքով, անձամբ Գիորգի Գախարիայի հետ հանդիպում չեմ ունեցել, սակայն ինձ հետ կապ են հաստատել նրա ապարատից:

Լափանաշվիլու հայտարարությամբ, ձևավորվել է համակարգող խորհուրդ, որի կազմում են Զուրաբ Աբաշիձեն, Քեթևան Ցիխելաշվիլին, Լաշա Դարսալիան և Իրակլի Չիքովանին:

Վաժա Գափրինդաշվիլին արդեն ավելի քան մեկ ամիս է, գտնվում է Ցխինվալիի մեկուսարանում: Նրան ձերբակալել էին նոյեմբերի 9-ին՝ «սահմանն» անօրեն հատելու մեղադրանքով: