Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալության և բռնազավթված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ամնեսթի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն
Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը տարածում է հայտարարություն, որի համաձայն, Հարավային Օսիայի – Ցխինվալի շրջանի խամաճիկային տարածքի և մնացած Վրաստանի միջև տեղաշարժի լրիվ արգելումը, կոպիտ խախտում է տեղի բնակչության իրավունքները:
«Amnesty International»-ի կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերից հետո, դե-ֆակտո իշխանությունները Ցխինվալի շրջանում այսպես կոչված բաժանող գծի վրա գտնվող միակ անցակետում սահմանափակել են տեղաշարժը, ինչը էլ ավելի է բարդացրել մարդասիրական իրավիճակը: Բնակչությունը չունի հասանելիություն առողջապահական և կրթական ծրագրերի վրա, և նրանք չեն կարող այցելել մերձավորներին:
Հայտարարության համաձայն, առանձնահատուկ հիմնախնդիրներ են ստեղծվում տարեց մարդկանց, ուսանողների ու դպրոցականների մոտ: Բնակչությունը զրկված է Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքում ստանալ բարձրորակ բժշկական ծառայություններ:
«Amnesty International»-ի հայտարարության մեջ ասում է, որ այդ պատճառով մեկ դեպք ավարտվել է ողբերգությամբ:
«Հոկտեմբերին, 70-ամյա Մարգո Մարտիաշվիլին Ախալգորիում մահացել է այն բանի պատճառով, որ դե-ֆակտո իշխանությունները մերժել են նրան բժշկական օգնություն ստանալու նպատակով անցնել Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածք: Չնայած նրան, որ 2008 թվականի հակամարտությունից հետո, Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության տարածքում բնակվող մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր, այնուամենայնիվ, մինչև 2019 թվականի սեպտեմբերը նրանց տրվում էր հնարավորություն հատել բաժանող գիծը: Սեպտեմբերին դե ֆակտո իշխանությունները որոշել են փակել այսպես կոչված անցակետերը, ինչը բռնազավթիչ ռեժիմը բացատրել է պաշտոնական Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքում ոստիկանության բաժանմունք բացելով»,- ասված է հայտարարության մեջ:
«Amnesty International»-ի հայտարարության մեջ ասված է, որ դե-ֆակտո իշխանությունները պետք է բացեն այսպես կոչված հսկիչ կետերը և պաշտպանել տեղի բնակչության իրավունքները:
Հայտարարության մեջ խոսվում է նաև բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալության մասին:
«Միջազգային օրենսդրության համաձայն, խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը արգելվում է: Բացի այդ, նման ձերբակալությունները կամայական են, խախտում են մարդու ազատության և անվտանգության իրավունքը և դեմ են մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 5-րդ հոդվածին: Այս պարագայում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ դե ֆակտո իշխանությունները պետք է ապահովեն, որ Վաժա Գափրինդաշվիլին ազատվի, ինչպես նաև բարոյական վնասի համար ստանա փողհատուցում: Նրանք պետք է ապահովեն նաև, որ իրենց կողմից վերահսկվող տարածքում չկրկնվեն նման դեպքերը:
Նոյեմբերի 9-ին, ռուս սահմանապահներն ու դե-ֆակտո իշխանությունների անվտանգության ուժերը ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, բժիշկ ՝ Վաժա Գափրինդաշվիլիին, երբ նա փորձում էր հատել Ցխինվալի շրջանի վարչական սահմանագիծը: Դե ֆակտո իշխանությունները նրան մեղադրել են սահմանը անօրեն հատելու մեջ, ինչը նախատեսում է մինչև երկու տարով ազատազրկում: Որպես օրենք, քաղաքացիներին, ովքեր խախտում են այսպես կոչված սահմանը, տուգանում են և մի քանի օրից ազատում: