Վախուշտիի կամրջի վերանորոգված մասում ավտոճանապարհային երթևեկությունը վերականգնվելու է վաղը
Վախուշտիի կամրջի վերանորոգված մասում ավտոճանապարհային երթևեկությունը վերականգնվելու է վաղը

Վախուշտիի կամրջի վերանորոգված մասում ավտոճանապարհային երթևեկությունը վերականգնվելու է վաղը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, մինչև օրվա վերջ ավարտվելու են առաջին փուլի աշխատանքները, որից հետո սկսվելու է վերանորոգման երկրորդ փուլը:

«Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանանքների առաջին փուլն ավարտվում է: Սկզբում, տրանսպորտային երթևեկությունը վերականգնվելու է վերանորոգված մասում: Այնուհետև կանցնենք երկրորդ փուլին, որը նույնպես կկարգավորենք: Ամենակարևեորը որակն է, որին մեծ ուշադրություն ենք հատկացնում: Ընդհանրապես, մեր կողմից շատ կարևոր է այն մոտեցումը, որ այն նախագծերը, որոնք իրականացնում ենք, շահագործվեն տասնյակ տարիներ: Այլ կերպ անհնար է և կստացվի գումարը ջուրը գցել»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին ընթացիկ տարվա հունվարին, իրականացնում է Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքի զարգացման քաղաքացիական ծառայությունը:

Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող «Կավկասուս ռոուդ փրոջեքթ» ընկերությունը: Նախագծի իրականացման համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվելու է 2 394 434 լարի: