Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով, կամրջի վրա երկու ուղղություններով սահմանափակվելու է տրանսպորտի տեղաշարժը
Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով, մարտի 31-ին, կիրակի, առավոտյան 09:30-ից մինչև 10:30-ը կամրջի վրա սահմանափակվելու է տրանսպորտի տեղաշարժը: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:
«Ժամանակի այս հատվածում փոխվելու է Դիդուբեից Վախուշտիի կամրջով Սաակաձեի հրապարակի ուղղությամբ ուղևորվող ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուշին. Հասարակական տրանսպորտը անցնելու է Ծերեթելիի և Թամար Մեփեի պողոտաները, որտեղ դուրս է գալու Հերոսների հրապարակ և երևեկությունը շարունակելու սահմանված սխեմայով: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է հայցում խոչընդոտների համար»,- հայտարարում են քաղաքապետարանում: