Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ
Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերի հետ, որին մասնակցել է նաև Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ոստիկանության կցորդ Դիտրիխ Էբերսը։

ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Գերմանիայի իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Ներքին գործերի նախարարն իր երախտագիտությունն է հայտնել գերմանական կողմին՝ Վրաստանի ՆԳՆ-ի կարողությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար։

«Հանդիպման ընթացքում զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին։ Կողմերն ընդգծել են Վրաստանի եվրաինտեգրման հատուկ նշանակությունը և քննարկել այդ նպատակով իրականացվող և շարունակվող միջոցառումները։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են վրաց-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով համագործակցության հետագա հեռանկարները»,- նշել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։