Վախթանգ Գոմելաուրին ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին
Վախթանգ Գոմելաուրին ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին իր տեղակալների հետ ծաղկեպսակ է դրել օգոստոսյան պատերազմում հայրենիքի ծառայության համար իրենց զոհաբերած ՆԳՆ աշխատակիցների հուշակոթողին։

Նախարարության բակում ծաղիկներով զարդարվեց Վրաստանի միասնության համար զոհված ոստիկանների հուշահամալիրը , տարբեր գերատեսչությունների ղեկավարներ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի պատերազմի հերոսների հիշատակին։

14 տարի առաջ ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհվել են ՆԳՆ 14 և առափնյա պահպանության հինգ աշխատակիցներ։ Վախթանգ Գոմելաուրիի որոշմամբ զոհված աշխատակիցների երեխաներին և ընտանիքներին ավանդաբար տրամադրվել է նյութական օգնություն։