Վախթանգ Գոմելաուրին Ներքին գործերի նախարարության ակադեմիայում էր
Վախթանգ Գոմելաուրին Ներքին գործերի նախարարության ակադեմիայում էր

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ՆԳՆ ակադեմիայում էր։ Նախարարին հյուրընկալել է ակադեմիայի ռեկտոր Զուրաբ Զուբադալաշվիլին։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Վախթանգ Գոմելաուրին ծանոթացել է ակադեմիայի ուսումնական գործընթացին, զրուցել վերապատրաստվողների հետ և հաջողություն մաղթել նրանց։

Բացի այդ, ՆԳ նախարարը ստուգել է ակադեմիայի ենթակառուցվածքը, քննական և սիմուլյացիոն ուսումնական տարածքները, մոդելավորված սահմանային անցակետը և վիրտուալ հրաձգարանը։ Նաև թարմացված լողավազան, մարզասրահ և ճաշասենյակ:

Ներքին գործերի նախարարը ակադեմիայի ռեկտորից տեղեկատվություն է ստացել առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին։