Վախթանգ Գոմելաուրին մինչև ուշ գիշեր գտնվել է աղետի գոտու դաշտային գործողությունների շտաբում
Վախթանգ Գոմելաուրին մինչև ուշ գիշեր գտնվել է աղետի գոտու դաշտային գործողությունների շտաբում

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մինչև ուշ գիշեր գտնվել է Շովիում, աղետի գոտու դաշտային գործողությունների շտաբում։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախարարը մինչ այժմ շարունակում է մնալ աղետի գոտում։

Երեկ Վախթանգ Գոմելաուրին ուղղաթիռից զննել է աղետի գոտին և մանրամասն ծանոթացել ընթացող աշխատանքների շրջանակին և որոնողափրկարարական աշխատանքներին։

Ներքին գործերի նախարարը հանդիպել է ողբերգության հետևանքով անհայտ կորածների ընտանիքի անդամներին և իր ցավակցությունը հայտնել մահացածների հարազատներին։