Վախթանգ Գոմելաուրին մասնակցել է Աբխազիայի օկուպացված շրջանից տեղափախված 23 անձի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և կառավարության անդամների հետ միասին մասնակցել է օկուպացված Աբխազիայի շրջանից տեղափոխվված 23 դիերի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը։
Կառավարության ղեկավարը և նախարարները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին և իրենց ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին։
Պետնախարարի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ համագործակցությամբ վրաց-աբխազական համակարգման մեխանիզմի շրջանակներում հնարավոր է եղել նույնականացված 23 անհայտ կորածների վերադարձնել ընտանիքներին։ Նրանցից 21-ը զինվորական են, երկուսը՝ քաղաքացիական անձինք։