Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ժամանել է Քութայիսի։ Գոմելաուրին Վրաստանի բանկի շրջակայքում է, որտեղ զինված անձ է ներխուժել և ոստիկանական գործողություն է ընթանում։
Ներքին գործերի նախարարը լրատվամիջոցներին դեռ մեկնաբանություն չի տվել։
Ըստ առկա տեղեկությունների՝ «Վրաստանի բանկի» մասնաճյուղ ներխուժած հարձակվողը երկու միլիոն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, խարիսխ և Ռուսաստանի դրոշ։
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ «Վրաստանի բանկի» մասնաճյուղում այս պահին պատանդ է մնում 12 մարդ, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար։
Ինչպես նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ, իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար։