Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ
Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Հադաս Մեյցադի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի վերջին զարգացումները։ Իսրայելի դեսպանը ներքին գործերի նախարարին մանրամասն և թարմացված տեղեկատվություն է տրամադրել Իսրայելում տիրող իրավիճակի մասին։

Վախթանգ Գոմելաուրին իր վիշտն է հայտնել Իսրայելում զոհվածների կապակցությամբ և ընդգծել, որ վրացական կողմը դատապարտում է Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունը։

Հանդիպման ավարտին Հադաս Մեյցադն իր երախտագիտությունն է հայտնել վրացական կողմին՝ Իսրայելի պետության և ժողովրդի անմնացորդ աջակցության համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։