Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Միաժամանակ Վախթանգ Գոմելաուրին իր հատուկ շնորհակալությունն է հայտնել Թուրքիայի Հանրապետությանը՝ Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվ աջակցության համար։ Հանդիպման շրջանակներում կողմերն ընդգծել են իրավապահ ոլորտում երկու երկրների գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության կարևորությունը և նախանշել հետագա հարաբերությունների հեռանկարները։ Վախթանգ Գոմելաուրին հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հիշյալ համագործակցությունն էլ ավելի կխորանա։