Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո դ’Անտուոնոյի հետ

16:57, 28.03.2025

Փոխվարչապետ, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո դ’Անտուոնոյին։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։

Նրանց հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակում կողմերը շեշտադրել են Վրաստանի և Իտալիայի Հանրապետության միջև առկա սերտ երկկողմ համագործակցության կարևորությունը։

«Քննարկվել են իրավապահ ոլորտում գոյություն ունեցող արդյունավետ հարաբերությունները, այդ թվում՝ այն մեխանիզմների արդյունավետ կիրառումը, որոնք իրականացվում են ընդհանուր շահերի հիման վրա։ Հանդիպման մասնակիցները խոսել են նաև ապագա հեռանկարների մասին, որոնք ավելի կխորացնեն և դիմացկուն կդարձնեն երկու երկրի իրավապահ մարմինների համագործակցությունը տարբեր ուղղություններով։

Հանդիպման ավարտին Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Մասիմիլիանո դ’Անտուոնոյին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար», – նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ