Վախթանգ Գոմելաուրին աշխատանքային հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիի ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ
Վախթանգ Գոմելաուրին աշխատանքային հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիի ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ռուսթավիի Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել է նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն։

«Վախթանգ Գոմելաուրին հանցագործության դեմ պայքարի և ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկություններ է լսել ոստիկանության մարզային վարչության պետերից։

Հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի նվազման, ինչպես նաև բացման վիճակագրությունը։

Ներքին գործերի նախարարը աշխատակիցների հետ քննարկել է նաև գերատեսչության առաջնահերթ ուղղությունները և նրանց տվել համապատասխան հանձնարարականներ՝ կապված աշխատանքային գործընթացի հետ։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ ՆԳՆ-ն շարունակում է բարելավել ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները։

Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչության աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։