Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին գտնվում է Օնի մունիցիպալիտետում։
Գերատեսչության տվյալներով՝ ՆԳ նախարարն ուղղաթիռից զննել է աղետի գոտին և մանրամասն ծանոթացել ընթացող աշխատանքների շրջանակին և որոնողափրկարարական աշխատանքներին։
«Վախթանգ Գոմելաուրին զրուցել է աղետի էպիկենտրոնում աշխատող հրշեջների ու փրկարարների և պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ և մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին։
Նախարարը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դաշտային շտաբում, որտեղ իրավիճակի մասին տեղեկատվություն է ստացել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիից։
«Ներքին գործերի նախարարը հանդիպել է ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և իր ցավակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։