Վախթանգ Գոմելաուրի. Իրավակարգի սպաները արդեն աշխատում են երկրի երեք խոշոր քաղաքներում, նշված ինստիտուտն աստիճանաբար կներդրվի բոլոր խոշոր քաղաքներում
Ներքին գործերի նախարարի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ խոսեց իրավակարգի սպայի ինստիտուտի մասին և նշեց, որ ամբողջ երկրում ներդրվելու է ոստիկանության ժամանակակից տեղամասային ուղղությունը։
«Նախարարությունում շարունակվում է համայնքային ուղղվածություն ունեցող ոստիկանական գործունեության նախագիծը, որի շրջանակներում որպես ոստիկանության ժամանակակից տեղամասային ուղղություն ներդրվեց իրավակարգի սպայի ինստիտուտը։
Այս փուլում իրավապահներն արդեն աշխատում են երկրի երեք խոշոր քաղաքներում, և այս ինստիտուտն աստիճանաբար կներդրվի բոլոր մեծ քաղաքներում»,- ասաց Վախթանգ Գոմելաուրին։