Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել մամուլի ներկայացուցիչներին և Վրաստանի բանկի ղեկավարությանը
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել մամուլի ներկայացուցիչներին՝ Զուգդիդիում ոստիկանական միջոցառման հետ կապված համագործակցության համար:
Ըստ Գոմելաուրիի, նման պահերի կարևոր է համագործակցել և կանգնել կողք-կողքի:
Բացի այդ, Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Վրաստանի բանկի ղեկավարությանը:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ մամուլի ներկայացուցիչներին: Շատ կարևոր էր համագործակցել և շփվել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի բանկի ղեկավարությանը համագործակցության և աջակցության համար: Այս պարագայում շատ կարևոր է ձեր կողքին կանգնելը, շնորհակալություն բոլորին, ովքեր երեկ կանգնած էիք մեր կողքին », – հայտարարել է Վախթանգ Գոմելաուրին:
Զինված անձը երեկ ներխուժեց Զուգդիդիում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ պատանդներ վերցրեց: Օրվա վերջում հարձակվողը ազատ արձակեց պատանդների մեծ մասին և երեք պատանդների հետ լքեց բանկի շենքը: Ուշ գիշեր մնացած երեք պատանդները նույնպես ազատ են արձակվել: Ըստ ՆԳՆ-ի ՝ իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները՝ մեղավորին ձերբակալելու համար: