Վախտանգ Գոմելաուրին ոստիկանի օրվան նվիրված միջոցառմանը շնորհակալություն է հայտնել իրավապահներին
Վախտանգ Գոմելաուրին, ելույթ ունենալով ոստիկանի օրվան նվիրված միջոցառմանը, ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրավապահներին երկրին մատուցած ծառայության համար։
«Այսօր մի տեսակ շնորհակալության օր է։ Ուզում եմ ևս մեկ անգամ բարձրաձայն, հրապարակավ և արժանիորեն շնորհակալություն հայտնել անքուն գիշերների, հայրենիքին նվիրված ծառայության, հանցավորության դեմ անխոնջ պայքարի և սեփական առողջության ու կյանքի գնով փրկված այլ մարդկանց կյանքերի համար։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքներին ուրախության, համագործակցության և աջակցության համար»,- ասաց Վախտանգ Գոմելաուրին։
Վախտանգ Գոմելաուրին իր խոսքում մեկ րոպե լռությամբ հարգեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը և նշեց, որ պետությունը կանգնած է նման ոստիկանների սխրանքի վրա։
«Ցավոք, Վրաստանի միասնության համար պայքարում և իրենց պարտականությունները կատարելիս զոհվեցին բազմաթիվ արժանի ոստիկաններ։ Հենց նման ոստիկանների անմոռանալի արժանիքների ու հերոսական օրինակների վրա է կանգնած վրացական պետությունը, իսկ վրացական ոստիկանությունը շարունակում է նրանց ճանապարհը։ Խնդրում եմ, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր ոստիկանների հիշատակը»,- նշել է ՆԳ նախարարը։