Վախտանգ Գոմելաուրին նշում է, որ Շովիի ողբերգության հետ կապված հետաքննությունը շարունակվում է, փորձաքննությունները պետք է ավարտվեն
Վախտանգ Գոմելաուրին նշում է, որ Շովիի ողբերգության հետ կապված հետաքննությունը շարունակվում է, փորձաքննությունները պետք է ավարտվեն

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարել է, որ Շովիի ողբերգության հետաքննությունը շարունակվում է, և դեռ ոչ ոք մեղավոր չի ճանաչվել։

Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, Շովիի ողբերգությունն շատ ծանր էր համայն Վրաստանի համար։

«Նախաքննությունը շարունակվում է։ Շատ ծանր էր համայն Վրաստանի համար։ Մեկ հոգու դի, ցավոք, անչափահասի, երեխայի դին չգտանք, այսօր էլ խմբեր կան, տեխնիկան աշխատում է։ Հետաքննությունը շարունակվում է, ոչ ոքի մեղավորությունը դեռ պարզված չէ, փորձաքննությունները պետք է ավարտվեն»,- ասել է Գոմելաուրին։