Վախտանգ Գոմելաուրին ՆԳՆ-ի ակադեմիայում բացել է ենթակառուցվածքային օբյեկտներ (ֆոտո)
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին իր տեղակալների հետ միասին նախարարության ակադեմիայում բացել է հրաձգարան, հատուկ գործողությունների գործնական պարապմունքի համար սահմանված նմանակված բնակելի տարածքներ և ֆիզիկական նախապատրաստման տարածք:
Գերատեսչության տեղեկությամբ, ՆԳՆ-ի ակադեմիայում բոլոր երեք ենթակառուցվածքային նախագծերն իրականացվել են նախարարության ոստիկանության ենթակառուցվածքի նորացման շրջանակներում:
Նախարարն ուսումնասիրել է նոր ենթակառուցվածքը, հանդիպել ակադեմիայի ուսանողներին և աշխատակիցներին և նրանց մաղթել հաջողություն: