Վախտանգ Գոմելաուրին իր ցավակցությունն է հայտնել ուկրաինական կողմին՝ Բրովարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Վախտանգ Գոմելաուրին իր ցավակցությունն է հայտնել ուկրաինական կողմին՝ Բրովարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին իր ցավակցությունն է հայտնել ուկրաինական կողմին՝ Ուկրաինայի Բրովար քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Ցավակցական նամակը հրապարակվել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական «Twitter»-ի էջում։

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը և նախարար Վախտանգ Գոմելաուրին խորը ցավ են հայտնում Բրովարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Ցանկանում ենք հայտնել մեր ցավակցությունները մահացածների ընտանիքներին, մեր գործընկերներին և Ուկրաինայի ժողովրդին»,- ասվում է պաշտոնական էջում։

Ուկրաինայի Ազգային ոստիկանության հաղորդած վերջին տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Բրովար քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, որոնցից երեքը երեխաներ են։ 30 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, հոսպիտալացված է։ Զոհվածների թվում են ՆԳՆ ղեկավարությունը՝ ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը և նախարարության պետական ​​քարտուղար Յուրի Լուբկովիչը։