Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, ԵՄ անդամ երկրների դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների հետ
Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, ԵՄ անդամ երկրների դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների հետ

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պավել Հերչինսկու, Եվրամիության անդամ երկրների դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների հետ։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Ավստրիայի, Չեխիայի, Գերմանիայի, Դանիայի Թագավորության, Էստոնիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների դեսպանությունների դեսպաններն ու ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Թբիլիսի փրայդի» շաբաթվա շրջանակներում նախատեսված միջոցառումներն անվտանգ միջավայրում անցկացնելու հարցը։ Վախտանգ Գոմելաուրին եվրոպացի գործընկերներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ՆԳՆ ներկայացուցիչների, «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչների և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքային խմբի գործունեության մասին։

Հանդիպմանը նշվել է, որ համատեղ աշխատանքային խումբը տեղեկատվության փոխանակման և համակարգման միջոցով ակտիվորեն աշխատում է միջոցառումներն անվտանգ միջավայրում ապահովելու համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։