Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի հետ
Ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին, Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի հետ անց է կացրել առաջին պաշտոնական հանդիպումը: Լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը Վրաստանի ներքին գործերի նախարարը և ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև հաջող համագործակցության խորացման հնարավորությունները: Վախտանգ Գոմելաուրին կարևորել է քրեականության դեմ պայքարի, հանցավորության կանխարգելման և սահմանների պաշտպանության ոլորտներում առատ համագործակցության շարունակման կարևորությունը:
Կողմերը զրուցել են ներքին գործերի նախարարությունում իրականացվող նախագծերի մասին, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:
Ներքին գործերի նախարարը և ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են նաև նախարարության հնարավորությունների զարգացման և իրավապահ ոլորտում համագործակցության ծրագրերը:
Քելլի Դեգնանը նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը Վրաստանի սահմանների պաշտպանության համար հատկացրել է մոտ 600 միլիոն դոլար և շարունակելու է աջակցել այս հարցում: