Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է ոստիկանների և հրշեջների համաշխարհային օլիմպիական խաղերում հաղթած վրացի իրավապահներին
Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է ոստիկանների և հրշեջների համաշխարհային օլիմպիական խաղերում հաղթած վրացի իրավապահներին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է «Ոստիկանների և հրշեջների համաշխարհային օլիմպիական խաղեր-2022»-ի հաղթողների հետ։ Վախտանգ Գոմելաուրին անձամբ է շնորհավորել ոսկե մեդալակիր իրավապահներին և նրանց հուշանվերներ է հանձնել։

Նիդերլանդների Թագավորության Ռոտերդամ քաղաքում անցկացվել են «Ոստիկանների և հրշեջների համաշխարհային օլիմպիական խաղեր – 2022»-ը, որին մասնակցել են տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները օլիմպիադայում նվաճել են 6 ոսկե մեդալներ, դարձել չեմպիոն տարբեր մարզաձեւերում։

Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կալանդաձեն, պարեկային ոստիկանության Գուրիայի գլխավոր բաժնի պետ Կոբա Կոբախիձեն և պարեկային ոստիկանության բաժնի աշխատակից Լևան Գիլիգաշվիլին ոսկե մեդալներ են նվաճվել։

«Ոստիկանների և հրշեջների համաշխարհային օլիմպիական խաղերում – 2022»-ում հաղթած վրացի իրավապահները բազմաթիվ միջազգային սպորտային մրցույթների մրցանակակիրներ են։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։