Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ
Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն և Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Լիլուաշվիլին։

«Հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների իրավապահ մարմինների երկկողմ համագործակցության մասին։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է Վրաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև իրավապահ ոլորտում առկա երկկողմ համաձայնագրերի կարևորությունը և դրանց արդյունավետ իրականացման նպատակով՝ ապագա համագործակցության հեռանկարները։

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել իրականացնել համապատասխան միջոցներ՝ գերատեսչությունների միջև փորձի փոխանակման համար:

Վախտանգ Գոմելաուրին հունգարացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել նախարարությունում ընթացող և իրականացվող բարեփոխումների մասին։

Հանդիպման ավարտին Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հունգարիայի ներքին գործերի նախարարին հյուրընկալության համար և հույս հայտնել, որ կողմերի միջև ինտենսիվ համագործակցությունը կշարունակվի տարբեր ուղղություններով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։