Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախտանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ներքին գործերի փոխնախարար Գիորգի Բութխուզին և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիվի Թումանիշվիլին։
«Կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, քննարկել են անվտանգության առկա հարցերը։ Վախտանգ Գոմելաուրին և Արմեն Գրիգորյանը քննարկել են նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Հանդիպման շրջանակներում ընդգծվել է խաղաղության և համագործակցության կարևորությունը հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության առկայությունը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտների զարգացման գործում»,- ասված է տեղեկության մեջ: