Վախտանգ Գոմելաուրին և Գրիգոլ Լիլուաշվիլին հարգել են Շինդիսիի հերոսների հիշատակը
Վախտանգ Գոմելաուրին և Գրիգոլ Լիլուաշվիլին հարգել են Շինդիսիի հերոսների հիշատակը

Շինդիդիի մարտի տարելիցի հետ կապված, Շինդիսի գյուղում հուշարձանի մոտ հարգել են 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ Շինդիսի գյուղի մոտ հերոսաբար զոհված վրաց զինվորների հիշատակը: Այս վայրում, որտեղ 12 տարի առաջ ընկել է 17 զինվոր, բնակչությունը տանում է ծաղիկներ: Տեղում գտնվում էին զոհերի ընտանիքի անդամները և մտերիմները:

Հուշարձանի մոտ անցկացվել է զինվորների հոգիների հիշատակի ոգեկոչման արարողություն:

Շինդիսիի մարտի տարելիցի հետ կապված հուշարձան է այցելել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին՝ իր տեղակալների հետ միասին: Շինդիսիում է նաև Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին: