Վախտանգ Գոմելաուրին այցելել է Հունգարիայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներ
Վախտանգ Գոմելաուրին այցելել է Հունգարիայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին պատվիրակության հետ պաշտոնական աշխատանքային այցով գտնվում է Հունգարիայում։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական աշխատանքային այցի շրջանակներում ՆԳ նախարարը պատվիրակության հետ այցելել է Հունգարիայի ազգային ոստիկանություն և մանրամասն տեղեկատվություն ստացել ոստիկանության գործունեության առանձնահատկությունների մասին։

Վախտանգ Գոմելաուրին այցելել է նաև Հունգարիայի ազգային ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանում, որն օգնություն է ցուցաբերում տեղի ոստիկանությանը հատուկ գործողությունների ժամանակ։

Այցի շրջանակներում Վախտանգ Գոմելաուրին պատվիրակության անդամների հետ այցելել է նաև Հունգարիայի հակաահաբեկչական կենտրոն և մանրամասն ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում Վախտանգ Գոմելաուրին արդեն հանդիպել է հունգարացի գործընկեր Շանդոր Պինտերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո վրացական պատվիրակության պատվին տրվել է պաշտոնական ընթրիք, որտեղ հյուրերին հյուրասիրել է Շանդոր Պինտերը։ Ներքին գործերի նախարարի պաշտոնական այցը Հունգարիա կավարտվի այսօր։