Վախտանգ Գոմելաուրին այցելել է հատուկ հանձնարարությունների վարչության հենակետեր
Վախտանգ Գոմելաուրին այցելել է հատուկ հանձնարարությունների վարչության հենակետեր

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին պատգամավորների՝ Իոսեբ Ճելիձեի և Գիորգի Բութխուզիի հետ միասին այցելել է Հատուկ առաջադրանքների վարչության առաջին և երրորդ ստորաբաժանումներ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Վախտանգ Գոմելաուրին ներկա է գտնվել ստորաբաժանման տարածքում գտնվող Սուրբ Գիորգիի տաճարում մատուցված տոնական պատարագին և շնորհավորել անձնակազմին Սուրբ Գիորգիի տոնի առթիվ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ծառայությունից հետո ՆԳ նախարարը ծանոթացել է առաջին բաժնի բազայում տիրող իրավիճակին և մանրամասն տեղեկատվություն ստացել առկա կարիքների մասին։ Նա պատգամավորների հետ միասին ստուգել է բազայի տարածքում գտնվող ամբողջական ենթակառուցվածքը։ Այդ թվում նա ծանոթացավ ճաշարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին։ Վախտանգ Գոմելաուրին այցելել է նաև Հատուկ առաջադրանքների վարչության երրորդ բաժին, որտեղ ստուգել է բազայի տարածքում գտնվող նորակառույց շտաբային զորանոցները, որոնց վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Գերատասչությունից հայտնում են, որ մոտ ապագայում աշխատակիցները կապրեն ժամանակակից չափանիշներով կառուցված շենքում՝ հագեցած անհրաժեշտ գույքագով և սարքավորումներով։ Վախտանգ Գոմելաուրին ուսումնասիրել է նաև բազայի մարզադահլիճը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և հագեցած է նորագույն սպորտային սարքավորումներով, մարզասարքերով և ցնցուղներով։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Վախտանգ Գոմելաուրին հետաքրքրվել է Հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների սննդով, ծանոթացել սննդի չափաբաժինին և անձնակազմի հետ ճաշել զորանոցի ճաշարանում։ Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, իսկ տնօրինությանը տվել համապատասխան հանձնարարականներ՝ կապված աշխատանքային գործընթացի հետ։