Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով ավերակների տակ մնացած երկու անձինք կապի մեջ են
Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով ավերակների տակ մնացած երկու անձինք կապի մեջ են

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով ավերակների տակ մնացած երկու անձինք կապի մեջ են:

Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, նա ասում է, որ Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով մոտ 10-15 մարդ մնացել է ավերակների տակ, նրանցից երկուսը կապի մեջ են եւ խոսում են փրկարարների հետ:

«Մի քանի մուտք ունեցող շենքի մի մուտքը փլուզվեց, մենք հետաքննություն սկսեցինք: Մենք կպարզենք, թե որն է փլուզման պատճառը: Մոտ հինգ հարկ է փլուզվել: Մեր տեղեկություններով, փլատակների տակ է մոտ 10-15 հոգի: Երկու հոգի կապի մեջ են, նրանք ողջ են և խոսում են հեռախոսով, բայց չեն կարողանում բացատրել, թե որտեղ են, որ հարկում, չնայած մենք խոսում ենք հեռախոսով: Ներգրավված են հարյուրավոր փրկարարներ: Հնարավոր չէ, որ շատ մարդ բարձրանա, 100 և 200 փրկարար միանգամից բարձրանա, այնուամենայնիվ, փոխարինում ենք իրար, ներգրավված է տեխնիկա: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային ծառայությունները մոբիլիզացված են, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս արագ լինի, սակայն այս դեպքում հնարավոր չէ արագ աշխատել, կարող ենք ավելի շատ վնաս պատճառել և ավելի վատ դեպք տեղի ունենա: Մեր փրկարարները շատ բարձր մակարդակով աշխատում են բետոնը փլատակներից հանելու, ողջ մարդկանց դուրս բերելու համար», – ասաց Գոմելաուրին: