Վախտանգ Գոմելաուրի. Շնորհակալ եմ հրշեջ-փրկարարներին անձնուրաց աշխատանքի համար, շատ երկրներ արդեն գրեթե ավարտել են աշխատանքը Թուրքիայում և վերադարձել, մերոնք դեռ մնում են և օգնում իրենց գործընկերներին
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում «Նախարարի ժամի» ձևաչափով իր ելույթի ժամանակ խոսել է անցած տարվա մարտահրավերներից մեկի՝ անտառային հրդեհների ժամանակ հրշեջների կատարած անձնուրաց աշխատանքի մասին։
«Անցյալ տարի ՆԳՆ-ի գլխավոր մարտահրավերներից մեկը անտառային հրդեհներն էին։ Մեր հերոս հրշեջները 24 ժամ պայքարում էին անտառային հրդեհների դեմ՝ գրեթե ողջ երկրում։ Բացի այդ, հրշեջները ողջ տարվա ընթացքում մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի համար։ Դուք գիտեք, որ այսօր Թուրքիայում է հարյուր մարդ՝ մեր փրկարարները։ Շատ երկրներ են վերադարձել, գրեթե ավարտել են, բայց մերոնք դեռ մնում են ու օգնում իրենց գործընկերներին»,- ասաց ՆԳ նախարարը։