Վախտանգ Գոմելաուրի. Մեր իշխանության դիրքորոշումը գիտեք՝ դեպի ՆԱՏՕ ձգտում
Վախտանգ Գոմելաուրի. Մեր իշխանության դիրքորոշումը գիտեք՝ դեպի ՆԱՏՕ ձգտում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, Վրաստանի իշխանության դիրքորոշումը դեպի Հյուսիսատլանտյան դաշինք ձգտումն է:

Այս մասին Գոմելաուրին նշել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդևեդևի հայտարարությունը մեկնաբանելիս։

<<Մեր դիրքորոշումը գիտեք – մեր իշխանության, մեր երկրի ձգտումը դեպի ՆԱՏՕ։ Մենք ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրներից ենք, որը շատ մոտ է դաշինքին>>,- հայտարարել է Գոմելաուրին

Դիմիտրի Մեդևեդևի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի կազմում այն երկրներին ընդգրկելու փորձը, որոնք ունեն ներքին բախումներ, վտանգավոր է։

Ինչպես հայտարարել է Մեդևեդևի, նշված փորձերը հնարավոր է դառնան լուրջ հետևանքների պատճառ։