Վախտանգ Գոմելաուրի. Մենք ակտիվորեն աշխատում ենք, ինչպես ֆինանսական ոստիկանությունը, այնպես էլ՝ ՆԳՆ և տարբեր գերատեսչություններ, որպեսզի «զանգերի կենտրոնները» հնարավորինս փակվեն և այլեւս չգործեն Վրաստանում

Մենք ակտիվորեն աշխատում ենք, ինչպես ֆինանսական ոստիկանությունը, այնպես էլ՝ ՆԳՆ և տարբեր գերատեսչություններ, որպեսզի «զանգերի կենտրոնները» հնարավորինս փակվեն և այլեւս չգործեն Վրաստանում,- ասել է Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին՝ «զանգերի կենտրոնների» վերաբերյալ:

«Չեմ մանրամասնի, թե ում հետ կապ ունեն, սպասենք քննությանը, և հավանաբար ֆինանսական ոստիկանությունը հայտարարություն կանի այս մասին»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ընդդիմախոսները մեղադրում են իշխանությանը «զանգերի կենտրոնների» հովանավորչության մեջ, իսկ ինչպե՞ս եք արձագանքում այս մեղադրանքներին, որքանո՞վ է հնարավոր, որ այդ «զանգերի կենտրոնների» գոյությունը չշրջանցեր իշխանությանը և հովանավորներ չլինեին, Գոմելաուրին ասաց. «Ես պատասխան ունեմ, որ եթե մենք հովանավորում ենք, և դա մերն է, ապա ինչու ենք փակվում, մենք գժվել ենք, թե ի՞նչ»։

Բացի այդ, Դավիթ Կեզերաշվիլիի մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասել է, որ նրա գործը քննում է Գլխավոր դատախազությունը։