Վախտանգ Գոմելաուրի. Հուսով եմ՝ նրանք խելամիտ որոշում կկայացնեն և կազատեն Զազա Գախելաձեին
Վախտանգ Գոմելաուրի. Հուսով եմ՝ նրանք խելամիտ որոշում կկայացնեն և կազատեն Զազա Գախելաձեին

Վրաստանի ներքին գործերի նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, կառավարությունն անում է հնարավոր ամեն բան՝ Զազա Գախելաձեին ապօրինի կալանքից ազատելու համար:

Նախարարն այս փուլում զերծ է մնում մանրամասների մասին խոսելուց:

«Ինձ համար դժվար կլինի խոսել մանրամասների մասին: Կառավարությունը, միջազգային կազմակերպությունները և գործընկերները մասնակցում են Զազա Գախելաձեին ազատելու գործին: Հուսով ենք, որ նա շուտով ազատ կարձակվի և կվերադառնա իր ընտանիք: Ես չեմ կարող մանրամասների մասին խոսել, քանի որ բաց խոսակցությունը կարող է վնասել և խափանել բանակցությունները: Պատրիարքարանը նույնպես ներգրավված էր գործընթացին: Հուսով եմ՝ նրանք խելամիտ որոշում կկայացնեն և կազատեն: Մենք կապ ունենք ընտանիքի հետ և զրուցում ենք նրանց հետ», – ասաց Գոմելաուրին:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ Զազա Գախելաձեն օկուպացիոն ուժերի կողմից բերման է ենթարկվել 2020 թվականի հուլիսի 11-ին՝ Սխվիլո բանտի մոտակայքում, որի ընթացքում վիրավորվել էր ոտքից: Դե ֆակտո իշխանությունը «սահմանը» խախտելուց բացի, Զազա Գախելաձեին մեղադրում է զինծառայողի կյանքը վտանգելու փորձ կատարելու մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին օկուպացված Ցխինվալիի «դատարանը» Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: