Վախտանգ Գոմելաուրի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ կիբերանվտանգության ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերին աջակցելու համար
Վախտանգ Գոմելաուրի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ կիբերանվտանգության ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերին աջակցելու համար

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին այսօր «Radisson Blu Iveria» հյուրանոցում մասնակցել է «Վրացական կիբերանվտանգության ֆորում – 2023» բացման միջոցառմանը և հանդես եկել ելույթով։

Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կիբերանվտանգության ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերին աջակցելու համար և խոսել ֆորումի կարևորության մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին՝ կիբերանվտանգության ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերին աջակցելու համար։ Այսօրվա ֆորումը կարևոր է ոչ միայն կիբերանվտանգության հարցերի շուրջ Վրաստանում ընթացող գործընթացներին ծանոթանալու, այլև աշխարհում այս ոլորտի հիմնական միտումները քննարկելու համար։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ, որ ֆորումին մասնակցում են կիբերանվտանգության ոլորտի առաջատար փորձագետներ և մեր բարեկամ երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչներ։ Մեր նպատակն է ավելի խորացնել համագործակցությունը ռազմավարական գործընկերների հետ ֆորումի միջոցով և խթանել երկխոսությունը այս ոլորտում կարևորագույն հարցերի շուրջ»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։