Վախտանգ Գոմելաուրի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին Վրաստանին ցուցաբերած աջակցության համար
Վախտանգ Գոմելաուրի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին Վրաստանին ցուցաբերած աջակցության համար

Ելույթ ունենալով Վրաստանի «Կիբերանվտանգության ֆորում – 2023» միջոցառման ժամանակ՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։

Ներքին գործերի նախարարը նշել է, որ ապագայում համագործակցությունն ավելի ակտիվ կշարունակվի, և Վրաստանը կարևոր դեր կխաղա կիբերանվտանգության ոլորտում։

«Ֆորումի ընթացքում մենք մանրամասն կիմանանք, ինչպես վրացական գերատեսչությունների գործունեությանը, այնպես էլ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները։ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ներքին գործերի նախարարի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հաջողություն եմ մաղթում ֆորումի մասնակիցներին։ Համոզված եմ, որ նման համաժողովներն ու համագործակցությունը հետագայում ավելի ակտիվ կշարունակվեն, և Վրաստանը կարևոր դեր կխաղա համաշխարհային կիբերանվտանգության ոլորտում»,- նշել է ՆԳ նախարարը։