Վախտանգ Գոմելաուրի. Այսօր մենք նշում ենք այն մարդկանց օրը, ովքեր 24 ժամ արժանապատվորեն և հավատարմորեն ծառայում են իրենց հայրենիքին
Այսօր այստեղ մենք բոլորս միասին նշում ենք Ոստիկանի օրը՝ այն մարդկանց օրը, ովքեր 24 ժամ արժանապատվորեն և հավատարմորեն ծառայում են հայրենիքին,- այս մասին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին՝՝ Ոստիկանության օրվա արարողությանը իր ելույթի ժամանակ։
«Այսօր այստեղ մենք բոլորս միասին նշում ենք ոստիկանի օրը՝ այն մարդկանց օրը, ովքեր ամեն օր 24 ժամ արժանապատվորեն ու հավատարմորեն ծառայում են հայրենիքին; Դուք պաշտպանում եք ձեր երկրի պետական սահմանն ու անվտանգությունը, հասարակական կարգը, մարդու իրավունքներն ու ազատությունը, պայքարում եք հանցավորության դեմ: Դուք պայքարում եք մարդկանց անվտանգությունն ու առողջությունը պաշտպանելու, նրանց կյանքը փրկելու համար: Դուք ստեղծում եք մեր երկրի անվտանգ ներկան ու խաղաղ ապագան»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։