Վախտանգ Ցինցաձեն նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար, ով մինչ այս պաշտոնում նշանակվելը ղեկավարել է նախարարության տնտեսական վերլուծության և բարեփոխումների վարչությունը 2017 թվականից։
Վախտանգ Ցինցաձեն 2009 թվականից աշխատում է էկոնոմիկայի նախարարության համակարգում տարբեր պաշտոններում։ Մասնավորապես, նա 2009-2013 թթ. աշխատել է որպես Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Տնտեսական վերլուծության և քաղաքականության դեպարտամենտի տնտեսական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ:
Վախտանգ Ցինցաձեն փորձ ունի նաև մասնավոր հատվածում։ 2008-2009 թվականներին աշխատել է նաև որպես TBC Բանկի արտաքին վաճառքի ցանցի զարգացման ավագ մենեջեր։
Վախտանգ Ցինցաձեն ավարտել է մի շարք միջազգային դասընթացներ և ծրագրեր, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, Վրաստանի ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտական հիմնադրամ, Էստոնիայի դիվանագիտական դպրոց, Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն և Եվրահանձնաժողով:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։