Վախտանգ Ցինցաձե. Գնաճի նվազումը հնարավոր է դարձել Վրաստանի կառավարության և Ազգային բանկի հետևողական և նպատակային քաղաքականության արդյունքում
Հուլիսի տվյալների հիման վրա կարելի է ասել, որ գնաճը կազմել է 0,3 տոկոս, և, ընդհանուր առմամբ, գների մակարդակի բարձրացումն այլևս մարտահրավեր չէ Վրաստանի համար, և գները կայունացել են,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վախտանգ Ցինցաձեն։
Ցինցաձեի խոսքով, գլոբալ մակարդակում, բարձր անորոշության ֆոնին, գնաճը դեռ մարտահրավեր է, և աշխարհի շատ երկրներում ֆիքսված է գնաճի երկնիշ ցուցանիշ։
«Հարկ է նշել, որ Վրաստանում գնի նվազում է արձանագրվում սպառման հիմնական ապրանքների համար, ինչպիսիք են վառելիքը և դեղամիջոցները։ Եվ, նաև, նվազում է արձանագրվում լայն սպառման պարենային ապրանքների համար՝ արևածաղկի ձեթ, ցորենի ալյուր և այլն։ Գնաճի նվազումը, իհարկե, հնարավոր է դարձել Վրաստանի կառավարության և Վրաստանի Ազգային բանկի հետևողական և նպատակաուղղված քաղաքականության, ինչպես նաև կառուցվածքային մարտահրավերների վերացմանն ուղղված միջոցառումների արդյունքում, որոնք Վրաստանի կառավարությունը վերջին ժամանակներս իրականացրել է մրցակցության աճի և տարբեր շուկաներում կառուցվածքային խնդիրների վերացման առումով»,- ասել է Ցինցաձեն։