Վախտանգ Ցինցաձե. «Fitch» վարկանիշային ընկերության կողմից Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի բարելավումը կարևոր ուղերձ է միջազգային ֆինանսական կառույցների համար
«Fitch» վարկանիշային ընկերության կողմից Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի բարելավումը կապված է մակրոտնտեսական քաղաքականության հետ, որը Վրաստանի կառավարությունը տարիներ շարունակ իրականացնում է,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վախտանգ Ցինցաձեն։
Ինչպես նշել է Վախտանգ Ցինցաձեն, այն ֆոնին, որ տարածաշրջանի և եվրոպական երկրների հեռանկարները հիմնականում անփոփոխ են, Վրաստանի հեռանկարի բարելավումը կարևոր ուղերձ է միջազգային ֆինանսական կառույցների համար։
«Fitch» վարկանիշային ընկերությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկային հեռանկարը կայունից դեպի դրական՝ միաժամանակ վարկանիշը թողնելով անփոփոխ՝ BB մակարդակում։ Հարկ է նշել, որ հեռանկարի բարելավումը կապված է Վրաստանի կառավարության կողմից տարիներ շարունակ իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության հետ, ներառյալ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, տնտեսական աճի բարձր ցուցանիշների և կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ուզում եմ նաև նշել, որ տարածաշրջանի և եվրոպական երկրների հեռանկարները հիմնականում անփոփոխ են, Վրաստանի հեռանկարի բարելավումը կարևոր ուղերձ է միջազգային ֆինանսական կառույցների համար, որ Վրաստանում բիզնես միջավայրը գրավիչ է և վարկանիշային ընկերությունը վստահում է Վրաստանի մակրոտնտեսական քաղաքականությանը»,- ասել է Ցինցաձեն։
Վարկանիշային «Fitch» ընկերությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը կայունից դեպի դրական, և վարկանիշը գնահատել է BB մակարդակով։