Երգիչ, կինոդերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեին իր կտակի համաձայն հուղարկավորել են ընտանիքի անդամների կողքին՝ Վերայի գերեզմանատանը։
Վախտանգ Կիկաբիձեին դուրս են բերել Թբիլիսիի Մեծ համերգասրահից, որտեղ տեղի է ունեցել քաղաքացիական հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը։ Բուբա Կիկաբիձեին հրաժեշտ են տվել հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն մահացել է հունվարի 15-ին, 84 տարեկան հասակում։