Վատո Ղիփիանիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք
Վատո Ղիփիանիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք

Վատո Ղիփիանիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք:

Ըստ ձերբակալվածի փաստաբան Մարիկա Փխալաձեի, մեղադրանքն անհեթեթ է, քանի որ մեղադրանքում նշված անձինք ընդհանրապես չեն ճանաչում Վատո Ղիփիանիին և ոչ մի տեղ նշված չեն հարցաքննության ցուցմունքներում:

«Նրան մեղադրում էին սպանությունը նախապատրաստելու մեջ, և մեղադրանքում նշվում է, որ նա որոշակի մարդկանց հրահանգներ է տվել կազմակերպել Փեիքրիշվիլիների սպանությունը: Մեղադրանքն անհեթեթ է, քանի որ մեղադրանքում նշված անձինք ընդհանրապես չեն ճանաչում Ղիփիանիին, ոչ մի անձի ցուցմունքներում նշված չէ Վախտանգ Ղիփիանիի անունը: Մեղադրանքը հիմնված է բացարձակ ենթադրությունների վրա: Գոյություն ունի միայն մեղադրանքի ձևակերպում և ապացույցներ չկան: Երեկվանից այս քրեական գործը գտնվում էր ներքին գործերի նախարարությունում: Ֆիզիկապես անհնար է, որ նրանք լիարժեք ծանոթանան, քանի որ երեկ է գործը հանձնվել քննության: Վատո Ղիփիանին ապշած է այս մեղադրանքից: Նա հետաքննությանը բացատրեց, որ իրեն հարցաքննել են որպես վկա, տրամադրել է ամբողջական տեղեկատվություն և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Մենք կարծում ենք, որ որոշակի թյուրիմացություն կա և կարծում ենք, որ նրանք կգան այս եզրակացության», – ասաց փաստաբանը:

Նախօրեին Վատո Ղիփիանիին ձերբակալել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Ըստ ՆԳՆ-ի, Վատո Ղիփիանին կալանավորվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-109-րդ հոդվածով, որը նախատեսում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության նախապատրաստում: