Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լեո XIV-ը և Մարկո Ռուբիոն «մտքեր են փոխանակել» աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոսել են «խաղաղության համար անխոնջ աշխատելու անհրաժեշտության» մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Հռոմի պապ Լեո XIV-ի հետ։
Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապը և Ռուբիոն համաձայնել են խթանել երկկողմ հարաբերությունները։
Սա Հռոմի պապի և Թրամփի վարչակազմի ներկայացուցչի միջև առաջին հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում։
Վատիկանը հայտարարել է, որ նրանք «մտքեր են փոխանակել» աշխարհում ստեղծված իրավիճակի և «խաղաղության համար անխոնջ աշխատելու անհրաժեշտության» վերաբերյալ, ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
Ռուբիոն Վատիկանում է եղել մոտ երկուսուկես ժամ։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան հոգևորականների հետ, այդ թվում՝ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը սոցիալական ցանցերում գրել է, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ նրանք ընդգծել են խաղաղության և մարդկային արժանապատվության խթանման իրենց համատեղ հանձնառությունը։