Վատ եղանակի պատճառով Ստամբուլ-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում
Վատ եղանակի պատճառով Ստամբուլ-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Վատ եղանակի պատճառով Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլ-Թբիլիսի չվերթը, չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Օդանավակայանների միության տվյալներով՝ դրա պատճառով ինքնաթիռը վերադարձել է այլընտրանքային օդանավակայան։ Թռիչքը, ամենայն հավանականությամբ, կկայանա ավելի ուշ։

«Վատ եղանակի պատճառով Pegasus Ստամբուլ-Թբիլիսի չվերթը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և վերադառնում է այլընտրանքային՝ Էրզրումի օդանավակայան՝ Թուրքիա։ Այս պահին խոսքը միայն այս չվերթի մասին է, այլ չվերթների դեպքում դեռ նման դեպք չունենք»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են օդանավակայանների միությունից։