Վատ եղանակի պատճառով որոշ ճանապարհահատվածներում կան սահմանափակումներ
Վատ եղանակի պատճառով Վրաստանի ողջ տարածքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակումներ կան։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող Խաշուրի-Ախալցիխե-Վալե և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհներին, արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։
Ըստ նրանց հաղորդագրության՝ ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 70-185 կմ. (Խայիշի-Ուշգուլի) հատվածում, իսկ 90-185 կմ. (Դիզ-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով: Բարձր անցողիկ ավտոտրանսպորտային միջոցների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի 1-70 կմ. (Զուգդիդի-Խայիշի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։