Վատ եղանակի պատճառով ավտոճանապարհների տարբեր հատվածներում սահմանված է երթևեկության հատուկ ռեժիմ
Վրաստանի ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ավտոճանապարհների վարչությունը և նրա կապալառու կազմակերպությունները մոբիլիզացված են բոլոր ուղղություններով, ավտոճանապարհներն ինտենսիվ մաքրվում են, շուրջօրյա կատարվում է տեխնիկական աղի սփռում։
«Մի քանի օրվա ընթացքում Վրաստանում տեղացել են առատ տեղումներ՝ ձյան ու անձրևի տեսքով։ Ճանապարհների վարչությունը և նրա կապալառու կազմակերպությունները մոբիլիզացված են բոլոր ուղղություններով, ավտոճանապարհներն ինտենսիվ մաքրվում են, շուրջօրյա սփռվում է տեխնիկական աղ։ Այս փուլում ավտոճանապարհների տարբեր հատվածներում սահմանվել են երթևեկության հետևյալ հատուկ ռեժիմները։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Նաև առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի 30-193 կմ (Ջվարի-Լասդիլ) հատվածում։
Ինտենսիվ տեղումների հետևանքով առաջացած սողանքների պատճառով Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 22-80 կմ (Դոլոգանի-Խուլո) հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, ձնահոսքի վտանգ և սահմանափակ տեսանելիություն) միջպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 44-46 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում. Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհի 30-35 կմ հատվածում. միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ (Այազմա-Նինոծմինդա) հատվածում. Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Նիչբիսի-Գորի-Դիդի Թոնեթի և Ախալցիխե-Նինոծմինդա 90-112 կմ (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 28-90 կմ (Իդումալա-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։ Քամու և սառնամանիքի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-60 կմ (Վերոնա-Շուամթա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողիկ տրանսպորտային միջոցների համար (երկու և ավելի շարժիչ կամուրջներով): Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ։