Վասիլ Մաիսուրաձե - Մոլդովայի հավաքականին էլ ենք լավ ուսումնասիրել, ուրախ եմ, որ էլիտ ռաունդում ենք #1TVSPORT
Ֆուտբոլի Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վասիլ Մաիսուրաձեն մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական խմբում Մոլդովայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և էլիտ ռաունդ դուրս գալը:
«Մենք նախապես գիտեինք, որ Մոլդովայի դեմ խաղն ավելի բարդ է լինելու, քան Կիպրոսի հետ։ Այս թիմում են «Շերիֆի» ակադեմիայի ինը խաղացողներ, ովքեր հանդես են գալիս պատանեկան Չեմպիոնների լիգայում։
Ուստի՝ Մոլդովայի հավաքականը բավականին ուժեղ էր բոլոր առումներով, բայց մենք սկզբից մինչև վերջ լավ ուսումնասիրել էինք։ Հանդիպումը ցույց տվեց նաև, թե որքան հաջողակ էինք նրանց չեզոքացնելու գործում։ Ընդհանուր առմամբ, մենք վերահսկում էինք խաղը։ Դժվար հանդիպում ստացվեց, բայց, բարեբախտաբար, մենք դուրս եկանք էլիտ ռաունդ:
«Խմբի հաղթողը կորոշվի Իսպանիայի դեմ խաղում։ Այս թիմը մեկ գլուխ բարձր է ոչ միայն այս խմբում, այլ նույնիսկ եվրոպական մակարդակով։ Նրանք Թբիլիսի են եկել շատ ուժեղ կազմով, բայց մենք կփորձենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Վասիլ Մաիսուրաձեն։